Հայտարարություն green.nmc.am կայքի տվյալների պաշտպանության քաղաքականության վերաբերյալ

Մենք գնահատում ենք ձեր հետաքրքրությունը մեր ծառայությունների նկատմամբ և ցանկանում ենք ապահովել, որ մեր կայք այցելելիս դուք հանգիստ լինեք ձեր անձնական տվյալների անվտանգության համար: Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում ձեր անձնական տվյալների պաշտպանությանը: Ցանկանում ենք, որ դուք տեղեկացված լինեք, թե որ դեպքերում են հավաքվում ձեր անձնական տվյալներ և ինչպես են դրանք մշակվում: Սույն հայտարարությամբ, մենք ներկայացնում ենք հավաքվող անձնական տվյալների տեսակները, դրանք հավաքելու, օգտագործելու և մշակելու շրջանակը և նպատակները:
Ձեր անձնական տվյալների անվտանգությունը երաշխավորելու նպատակով, մենք ապահովում ենք դրանց առավելագույն պաշտպանությունը անօրինական մուտքից և բացահայտումից, ինչպես նաև, առանց ձեր թույլտվության, չենք տրամադրում ձեր անձնական տվյալները երրորդ անձանց:

Սույն կայքի և տվյալների մշակման նպատակը

Մեր կայքը հնարավոր է օգտագործել նաև առանց անձնական տվյալների բացահայտման: Ձեր կողմից կամավոր հիմունքներով մուտքագրված անձնական տվյալները (ձեր անունը, բնակության հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը և այլն) կմշակվեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխան և չեն տրամադրվի երրորդ անձանց առանց ձեր հստակ համաձայնության: Տվյալները համարվում են անձնական, եթե դրանց օգնությամբ հստակ կերպով հնարավոր է նույնականացնել անձին:
Ստորև ներկայացված են անձնական տվյալների տեսակները, դրանք հավաքելու, օգտագործելու և մշակելու շրջանակը և նպատակները:

Հավելված մուտքագրվող տվյալները

Հավելվածը օգտագործվելու է ֆիզիկական անձանց կողմից կամ ֆիզիկական անձանց անունից գործող իրավաբանական անձանց կողմից, ովքեր էներգաարդյունավետ ներդրումներ իրականացնելու համար հետաքրքրված են ստանալ նպատակային էներգաարդյունավետության վարկեր: Հավելվածի հիմնական նպատակներն են.

  1. Տեղեկացնել օգտատերերին ծրագրի շրջանակներում կիրառվող էներգախնայողության բարձրացման համապատասխան միջոցների մասին:
  2. Հնարավորություն տալ օգտատերերին հաշվարկել էներգիայի և CO2 արտանետումների կրճատման չափը, ինչը հնարավոր է իրականացնել էներգախնայողության բարձրացման մի քանի եղանակների կիրառմամբ:
  3. Ամփոփել էներգիայի և CO2 արտանետումերի կրճատման չափերը, ինչպես նաև օգտատիրոջ կողմից Pdf հաշվետվության մեջ մուտքագրած տվյալները: Հաշվետվությունը հնարավոր է ներբեռնել գործիքի վերջին էջում:
  4. Տվյալների բազայում պահպանել տվյալները, օրինակ՝ ընտրված միջոցառումները, կանխատեսվող խնայողությունները, գնահատումն իրականացնելու ամսաթիվը, էլեկտրոնային փոստի հասցեն օգտագործողի կողմից այն տրամադրելու դեպքում, գույքի հասցեն, վարկեր մոնիտորինգ իրականացնելու և ամփոփ հաշվետվություններ ստեղծելու նպատակով։
  5. Այս ամփոփագիրը կարող է օգտագործվել ֆինանսավորում իրականացնող անձանց տրամադրելու նպատակով:

Նշված խնդիրները առավել դյուրին դարձնելու համար հավելվածի օգտատիրոջը խնդրում ենք մուտքագրել իր անձնական և ոչ անձնական տվյալները: Հավելվածում օգտատիրոջից պահանջվելու է տրամադրել հետևյալ տեղեկությունը.

  • Էներգախնայողության միջոցների տեխնոլոգիական մանրամասներ (ոչ անձնական տվյալներ)
  • Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումային ծախսերը (ոչ անձնական տվյալներ)
  • Օգտատիրոջ բնակության վայրի կամ քաղաքի անվանումը (ոչ անձնական տվյալներ)
  • Հավելվածը լրացնող անձի անունը, ազգանունը, հայրանունը (անձնական տվյալներ)
  • Էլեկտրոնային փոստի հասցեն իրականացվելիք միջոցառումների ամփոփագրում փոփոխություններ անելու հասանելիության նպատակով (անձնական տվյալներ, ըստ ցանկության)
  • Մեկնաբանություններ (անձնական տվյալներ, ըստ ցանկության)

Ինտերնետային գործիք մուտքագրվող բոլոր անձնական տվյալները պահպանվում են որոշակի ժամկետով: Տվյալների պահպանումը անհրաժեշտ է գնահատման գործիքի վերջին փուլում Pdf ամփոփագիր ստեղծելու, ինչպես նաև իրականացվելիք միջոցառումների ամփոփագրում փոփոխություններ անելու հասանելիության ունենալու նպատակով: Օգտատիրոջ կողմից մուտքագրված անձնական տվյալները չեն փոխանցվելու երրորդ անձանց:
Pdf ամփոփագիրը, որը հնարավոր է ստեղծել գործիքի վերջին էջում, հասանելի է միայն օգտատերերին: Դա նշանակում է, որ Pdf ամփոփագիրը/ամփոփագրում պարունակվող տեղեկությունը կարող է փոխանցվել երրորդ անձանց, եթե օգտատերը ակտիվորեն կիսվում է դրա հետ (օրինակ՝ Pdf ամփոփագիրը պարունակող էլեկտրոնային նամակ է ուղարկում պոտենցիալ ֆինանսավորում իրականացնող անձին):

Տվյալների մշակման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը

Անձնական տվյալների մշակման սահմանները

Մենք մշակում ենք մեր օգտատերերի անձնական տվյալները ֆունկցիոնալ ինտերնետային կայք ունենալու և մեր ծառայությունների բովանդակությունը պատշաճ կերպով ներկայացնելու միակ նպատակով: Մեր օգտատերերի համաձայնության առկայության դեպքում, մենք պարբերաբար մշակում ենք իրենց անձնական տվյալները: Միակ բացառությունը կարող է հանդիսանալ այն դեպքը, երբ անհնար է ձեռք բերել օգտատիրոջ նախնական համաձայնությունը, մինչդեռ անձնական տվյալների մշակումն իրավաբանորեն թույլատրելի է:

Տվյալների մշակման իրավական հիմքերը

Մուտքագրված անձնական տվյալների մշակումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Ինտերնետային կայքի տրամադրումը և տվյալների մշակումը

Տվյալների մշակման մանրամասները և սահմանները

Համակարգչի միջոցով մեր ինտերնետային կայք մուտք գործելիս, մեր համակարգը ավտոմատ կերպով գրանցում է ձեր համակարգչի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը.

  1. Տեղեկատվություն ցանցային դիտարկիչի տեսակի և տարբերակի վերաբերյալ
  2. Տեղեկատվություն օգտատիրոջ օպերացիոն համակարգի վերաբերյալ
  3. Տեղեկատվություն օգտատիրոջը ինտերնետ ծառայություն մատուցողի վերաբերյալ
  4. Տեղեկատվություն օգտատիրոջը IP հասցեի վերաբերյալ
  5. Մուտք գործելու օրը և ժամը
  6. Ինտերնետային կայքերը, որոնցից օգտատերը այցելել է մեր կայք
  7. Ինտերնետային կայքերը, որոնք այցելել է օգտատերը մեր կայքից

Նշված տեղեկատվությունը գրանցվում է նաև մեր լոգ ֆայլերում: Նշված տեղեկատվությունը պահվում է ձեր անձնական տվյալներից առանձին:

Տվյալների մշակման նպատակը

Օգտատիրոջ համակարգչին դեպի մեր կայք հասանելիություն տրամադրելու նպատակով, մեր համակարգը պետք է ժամանակավորապես գրանցի ձեր IP հասցեն: Անհրաժեշտ է նաև, որպեսզի օգտատիրոջ IP հասցեն լինի գրանցված ողջ ընթացքում:

Տվյալների գրանցումը լոգ ֆայլերում անհրաժեշտ է կայքի անխափան աշխատանքը ապահովելու նպատակով: Տվյալները օգնում են նաև բարելավել կայքը և ապահովել մեր համակարգչային ցանցի անվտանգությունը: Այս առումով ոչ մի տվյալ չի օգտագործվելու մարքեթինգային նպատակներով:

Տվյալների մշակման նպատակը

Օգտատիրոջ համակարգչին դեպի մեր կայք հասանելիություն տրամադրելու նպատակով, մեր համակարգը պետք է ժամանակավորապես գրանցի ձեր IP հասցեն: Անհրաժեշտ է նաև, որպեսզի օգտատիրոջ IP հասցեն լինի գրանցված ողջ ընթացքում:

Տվյալների գրանցումը լոգ ֆայլերում անհրաժեշտ է կայքի անխափան աշխատանքը ապահովելու նպատակով: Տվյալները օգնում են նաև բարելավել կայքը և ապահովել մեր համակարգչային ցանցի անվտանգությունը: Այս առումով ոչ մի տվյալ չի օգտագործվելու մարքեթինգային նպատակներով:

Տվյալների պահպանման ժամկետը

Տվյալները ոչնչացվում են, այն ժամանակ, երբ դրանք այլևս անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար: Ինչ վերաբերում է այն տվյալներին, որոնք գրանցվել են կայքին հասանելիություն տրամադրելու նպատակով, ապա դրանց անհրաժեշտությունը վերանում է համապատասխան սեսիայի ավարտից հետո:

Լոգ ֆայլերում գրանցված տվյալների անհրաժեշտությունը վերանում է գրանցումից առավելագույնը տասնչորս օր հետո: Տվյալները կարող են մնալ գրանցված ավելի երկար ժամկետով: Այդ դեպքում, հաճախորդի նույնականացումը բացառելու նպատակով, ոչնչացվում են վերջինիս IP հասցեները կամ դրանց հայտնաբերման հետագիծը:

Վիճարկման իրավունքը և տվյալների մշակումից խուսափոլու հնարավորությունը

Կայքը չի կարող տրամադրվել առանց տվյալների գրանցման, իսկ կայքի շահագործումն անհնար է իրականացնել առանց լոգ ֆայլերում տվյալների պահպանման: Հետևաբար, օգտատերը չի կարող վիճարկել տվյալների մշակումը:

«Cookies» ֆայլերի օգտագործումը

Մեր կայքը չի կարող աշխատել առանց cookie-ների, որոնք անհրաժեշտ են կայքի ֆունկցիոնալության և օգտագործողի դրական փորձառության ապահովման համար։ Հավաքագրված տեղեկատվությունը չի փոխանցվում երրորդ անձանց առանց օգտագործողի թույլտվության և չի օգտագործվում մարքեթինգային նպատակով։

Կոդավորումը

Ձեր անձնական տվյալների փոխանցման ընթացքում, տվյալների անվտանգությունը ապահովելու նպատակով, մենք օգտագործում ենք կոդավորման նորագույն տեխնոլոգիաներ (օրինակ՝ TLS/SSL) HTTPS միջոցով:

Էլեկտրոնային հասցեի միջոցով կապ հաստատելը Տվյալների մշակման մանրամասները և սահմանները

Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ տրամադրած Էլեկտրոնային հասցեի միջոցով: Այդ դեպքում մենք կպահպանենք Էլեկտրոնային հասցեում նշված ձեր անձնական տվյալները: Մենք չենք տրամադրելու նշված տեղեկատվությունը այլ անձանց: Տվյալները օգտագործվելու են բացարձակապես մեր նամակագրությունը ապահովելու նպատակով:

Տվյալների մշակման իրավական հիմքերը

Էլեկտրոնային նամակագրության միջոցով ձեռք բերված անձնական տվյալների մշակումն իրավականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն։

Տվյալների մշակման նպատակը

Օգտատիրոջ կողմից Էլեկտրոնային նամակագրության միջոցով մեզ հետ կապ հաստատելը նույնպես հանդիսանում է օրինական շահ:

Տվյալների պահպանման ժամկետը

Տվյալները ոչնչացվում են, այն ժամանակ, երբ դրանք այլևս անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար: Էլեկտրոնային նամակագրության եղանակով ստացված անձնական տվյալների մշակման անհրաժեշտությունը վերանում է, երբ օգտատիրոջ հետ երկխոսությունը ավարտվում է: Երկխոսության ավարտ կարելի է համարել այն պահը, երբ փաստերը ցույց են տալիս, որ համապատասխան խնդիրը ամբողջությամբ կարգավորված է:

Վիճարկման իրավունքը և տվյալների մշակումից խուսափոլու հնարավորությունը

Յուրաքանչյուր հաճախորդ կարող է ցանկացած ժամանակ հետ կանչել անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ իր համաձայնությունը: Դա իրականացնելու նպատակով հաճախորդը կարող է կապ հաստատել մեզ հետ էլեկտրոնային նամակագրության միջոցով, որից հետո երկխոսությունը հնարավոր չի լինի այլևս շարունակել:

Դուք կարող եք հետ կանչել ձեր համաձայնությունը և վիճարկել տվյալների մշակումը ինչպես հեռախոսազանգի միջոցով, այնպես էլ [email protected]

հասցեին էլեկտրոնային նամակ ուղարկելու միջոցով, որից հետո մենք կոչնչացնենք ձեր բոլոր անձնական տվյալները:

Տվյալների սուբյեկտի իրավունքները

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն դուք հանդիսանում եք տվյալների սուբյեկտ այն դեպքում, երբ ձեր անձնական տվյալները մշակվում են և հետևաբար դուք օգտվում եք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով տվյալների սուբյեկտի համար սահմանված բոլոր իրավունքներից:

Տվյալների քաղաքականության փոփոխությունները

Մենք իրավունք ունենք փոփոխելու տվյալների սույն քաղաքականությունը վերջին իրավական զարգացումներին դրա համապատասխանությունը ապահովելու կամ մեր կողմից մատուցվող ծառայությունների փոփոխությունները արտացոլելու նպատակով, օրինակ այն դեպքում, երբ ցանկանում ենք ներկայացնել նոր ծառայություն: Կայքում տեղադրված է տվյալների քաղաքականության վերջին տարբերակը:

Վերջին տարբերակ՝ 22/03/2024