էներգաարդյունավետության գնահատման գործիք

Գնահատումը սկսելու համար ընտրեք ձեր նախընտրած նախագիծը

Ծրագրի մասին

Կանաչ Վարկավորման Ծրագիրն իրականացվում է Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից Ֆրանսիայի Զարգացման Գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել բնակարանային էնեգաարդյունավետ վերանորոգումը և անհատական բնակելի տների կառուցումը, ինչպես նաև բարձր էներգաարդյունավետության դասի բնակարանների ձեռքբերումը Հայաստանի Հանրապետությունում։ Ծրագիրը, մասնավորապես, թիրախավորում է ցածր և միջին եկամուտով բնակչությանը։ Ծրագրի շրջանակներում ընտրված բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում եմ միջնաժամկետ և երկարաժամկետ բնակարանային վարկեր։

Ծրագրի շրջանակներում վերանորոգման վարկը համարվում է կանաչ, եթե վարկի նվազագույնը 90%-ը ներդրվում է էներգաարդյունավետ միջոցառումների մեջ։ Անհատական բնակելի տների կառուցման վարկերի դեպքում անհրաժեշտ է առնվազն տան պատերը և տանիքը ջերմամեկուսացնել, ինչպես նաև տեղադրել էներգաարդյունավետ արտաքին դռներ և պատուհաններ, որպեսզի նախագիծը համարվի կանաչ։ Բազմաբնակարան շենքերը պետք է ունենան էներգետիկ անձնագիր և էներգաարդյունավետության առնվազն B դաս, որպեսզի շենքից ձեռքբերվող բնակարանը համարվի կանաչ ներդրում։

Տվյալ գործիքը նախատեսված է ինչպես իրականացվող նախագծի որակավորման գնահատման, այնպես էլ ներդրումների արդյունքում էներգիայի խնայողությունը և արտանետումների կրճատումները գնահատելու համար։ Գործիքը մշակվել է GOPA AFC GmbH կողից՝ KfW ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի մասին

Կայուն զարգացման նպատակներ

Մատչելի եվ <br> մաքուր էներգիա

Մատչելի եվ
մաքուր էներգիա

Կայուն քաղաքներ <br> եվ համայնքներ

Կայուն քաղաքներ
եվ համայնքներ

Գործողություն <br> հանուն կլիմայի

Գործողություն
հանուն կլիմայի

Լրացուցիչ տեղեկատվություն

Կանաչ ստանդարտներ

Կանաչ ստանդարտներ

Բեռնել
ԷԱ Գնահատման Գործիքի Լրացման ձեռնարկ

ԷԱ Գնահատման Գործիքի Լրացման ձեռնարկ

Գործընկեր ֆինանսական հաստատություններ