Իրավական ծանուցում
Սույն կայքի բովանդակությունը«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում տրամադրած տեղեկատվության արդիականության, ճշգրտության, ամբողջականության կամ որակի նկատմամբ: Բացառվում է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից ներկայացված տեղեկատվության օգտագործման կամ չօգտագործման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված ընկերությանը գույքային կամ ոչ գույքային պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ցանկացած պահանջի ներկայացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառելու հիմք է հանդիսացել ընկերության դիտավորյալ կամ կոպիտ անփութությունը:
Ներկայացված բոլոր առաջարկները կրում են ոչ պարտադիր բնույթ. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն ընկերությունը իրավունք է վերապահում առանց նախնական ծանուցման, ժամանակավորապես կամ ընդմիշտ փոխելու, ավելացնելու, ոչնչացնելու սույն կայքում տեղադրված գրառումները (դրանց որոշ մասը):
Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ անգլերեն տարբերակում անհամապատասխանություն, ինչպես նաև ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
Սույն կայքը պարունակում է հղումներ երրորդ անձանց կայքերին (արտաքին հղումներ): Նշված կայքերի պատասխանատվությունը բացառապես կրում են իրենց օպերատորները: Հետևաբար, մենք չենք կրում որևէ պատասխանատվություն երրորդ անձանց կայքերում տեղադրած բովանդակության կամ անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության համար: Արտաքին հղումների ստեղծման փուլում մենք ուսումնասիրել ենք համապատասխան կայքերի արտաքին բովանդակությունը, հասկանալու համար, արդյոք դրանք պարունակում են որևէ իրավական խախտում: Ուսումնասիրության ժամանակ որևէ խախտում չի հայտնաբերվել: Մենք չենք կարող որևէ կերպով ներազդել երրորդ անձանց կայքերում տեղադրված ներկա կամ ապագա բովանդակության կամ դիզայնի վրա: Արտաքին հղումների օգտագործումը որևէ դեպքում չի նշանակում, որ մենք հաստատում ենք կապակցված կայքերի բովանդակության նկատմամբ մեր սեփականությունը: Ավելին՝ մենք խուսափում ենք ցանկացած անօրինական կամ վիրավորական բովանդակությունից: Այն դեպքում, երբ մեր կայքի օգտագործումը ձեզ տանում է դեպի կասկածելի բովանդակություն, խնդրում ենք տեղեկացնել մեզ այդ մասին [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով: Մեր կողմից տեղադրված արտաքին հղումների բովանդակության մշտական վերահսկումը չի լինի արդյունավետ, առանց իրավական խախտումների վերաբերյալ ստույգ ապացույցների: Նման հղումների առկայության մասին տեղեկանալուց հետո դրանք անմիջապես կոչնչացվեն:
Հեղինակային իրավունքների և Ապրանքային նշանների մասին օրենսդրությունՍույն կայքի բովանդակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ: Առանց «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից ստացված հստակ թույլտվության, սույն կայքի որևէ մաս չի կարող էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ վերարտադրվել, մշակվել, կրկնօրինակվել կամ տարածվել, եթե այլ բան նախատեսված չէ հեղինակային իրավունքների մասին օրենքով: Սույն կայքում օգտագործվող նկարները և պատկերները հանդիսանում են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պատկերների սեփական բազայի մաս, կամ լիցենզավորված վիզուալ նյութեր:
Յուրաքանչյուր պատկերին վերաբերող հեղինակային իրավունքների վերաբերյալ տեղեկությունը ցուցադրվում է դիտարկվող պատկերի անմիջապես վրա կամ դրա կողքին: Մեր կայքում տեղադրված բոլոր ապրանքային նշանները պաշտպանված են ապրանքային նշանների մասին համապատասխան օրենսդրությամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ հեղինակային իրավունքի սեփականատիրոջ սեփականության իրավունքներով:
Խնդրում ենք կարդացեք մեր Գաղտնիության քաղաքականությունը