էներգաարդյունավետության գնահատման գործիք
Գնահատումը սկսելու համար ընտրեք ձեր նախընտրած նախագիծը
Ծրագրի մասին
Կանաչ վարկավորման ծրագիրն իրականացվում է Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից Ֆրանսիայի Զարգացման Գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել բնակարանային էներգաարդյունավետ վերանորոգումը և անհատական բնակելի տների կառուցումը, ինչպես նաև բարձր էներգաարդյունավետության դասի բնակարանների ձեռքբերումը Հայաստանի Հանրապետությունում։ Ծրագիրը, մասնավորապես, թիրախավորում է ցածր և միջին եկամուտ ունեցող բնակչությանը։ Ծրագրի շրջանակներում ընտրված բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են միջնաժամկետ և երկարաժամկետ բնակարանային վարկեր։
Ծրագրի շրջանակներում վերանորոգման վարկը համարվում է կանաչ, եթե վարկի նվազագույնը 90%-ը ներդրվում է էներգաարդյունավետ միջոցառումների մեջ։ Անհատական բնակելի տների կառուցման վարկերի դեպքում անհրաժեշտ է առնվազն տան պատերը և տանիքը ջերմամեկուսացնել, ինչպես նաև տեղադրել էներգաարդյունավետ արտաքին դռներ և պատուհաններ, որպեսզի նախագիծը համարվի կանաչ։ Բազմաբնակարան շենքերը պետք է ունենան էներգետիկ անձնագիր և էներգաարդյունավետության առնվազն «B» դաս, որպեսզի շենքից ձեռքբերվող բնակարանը համարվի կանաչ ներդրում։
Կանաչ վարկավորման ծրագրի շրջանակներում հասանելի վարկատեսակները և տրամադրման մանրամասն պայմանները ներկայացված են Ազգային Հիփոթեքային Ընկերության կայքում։ Գործընկեր ֆինանսական հաստատությունների ցանկը հասանելի է ստորև, ինչպես նաև Ընկերության կայքում։
Տվյալ գործիքը նախատեսված է իրականացվող նախագծի որակավորման գնահատման, բնապահպանական և սոցիալական ռիսկերի նախնական գնահատման, ինչպես նաև ներդրումների արդյունքում էներգիայի խնայողության և արտանետումների կրճատման գնահատման համար։ Գործիքը մշակվել է GOPA AFC GmbH հետ համատեղ՝ KfW ֆինանսական աջակցությամբ։
Կայուն զարգացման նպատակներ
Մատչելի եվ
մաքուր էներգիա
Կայուն քաղաքներ
եվ համայնքներ
Գործողություն
հանուն կլիմայի
Լրացուցիչ տեղեկատվություն
Կանաչ ստանդարտներ
ԷԱ գնահատման գործիքի լրացման ձեռնարկ